Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Անակնկալ նիստ ՀՀԿ-ում

Անակնկալ նիստ ՀՀԿ-ում
27.04.2016 | 14:00

Մեր տեղեկություններով, այսօր երեկոյան Սերժ Սարգսյանը հանդիպելու է ՀՀԿ-ական ողջ վերնախավին: Նույն աղբյուրի փոխանցմամբ, հավանաբար Գերագույն մարմնի նիստ է նախատեսված: Այս անակնկալ հանդիպումը ՀՀԿ-ականներին հանկարծակիի է բերել: Բոլորը բոլորից փորձում էին պարզել, թե որն է հանդիպման առիթը:
Ոմանց կանխատեսմամբ, նախագահը ներկայացնելու է ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված որոշ հարցեր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ